Նորություններ

Մի շատ տպավորիչ օր Արաբկիր բժշկական կենտրոնում /սկզբից սկսած՝ երկրորդ նյութ/

ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ /սկզբից սկսած՝ առաջին նյութ/

Խնձորապուր /սկզբից սկսած՝ առաջին նյութ/

Ես

Ես
Ես

Երբ դեռ չէի ծնվել

Իմ ընտանիքն ինձ մեծ ուրախությամբ և սիրով էր սպասում: Ես դա տեսնում էի մի փոքրիկ պատուհանից: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ես ձուկ եմ, քանի որ մայրիկիս փորի մեջ այդքան ջուր կար, իսկ ես չէի խեղդվում: Դե ո՞վ չգիտի, որ ջրի մեջ միայն ձկները չեն խեղդվում: Ես ինձ շատ լավ էի զգում և անհամբեր սպասում էի աշխարհ գնալուս: Սպասում էի, բայց ոչ՝ պարապ նստած: Ես աշխատում էի մայրիկիս հետ, պատկերացնու՞մ եք...:  Շողակաթ հեռուստաընկերությամբ եթեր էինք հեռարձակում "Մենք մեծանում ենք" հաղորդաշարը: 

 

Ուրախ լուր

2005 թվականի ապրիլի 11-ին ես ուրախ հաղորդագրություն ստացա,  ընդմիշտ հրաժեշտ տվեցի 9 ամսվա տնակիս և շտապեցի Երկիր մոլորակ: Տեղ հասա կեսօրից հետո, ժամը 15.45: Ինձ դիմավորելու էին եկել մի քանի սպիտակազգեստ մարդիկ: Իմ նոր կյանքի հենց առաջին վայրկյաններին նրանք ինձ հանձնեցին այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդուն՝ մայրիկիս: Ես շատ տխրեցի, որ նրա համար գոնե մի ծաղիկ չէի բերել: Դե որտեղի՞ց վերցնեի: Բայց միանգամից հասկացա, որ մայրիկիս և ընտանիքիս նվերը հենց ես եմ լինելու: Մենք երջանիկ էինք:

 

Տխուր լուր

Ես ինը ամսականում կորցրեցի լսողությունս: Մայրիկս շատ սուգ թափեց: Վերջը ինձ տարան Արաբկիր հիվանդանոց լսողության բժիշկի մոտ: Բժիշկը մեզ հանգստացրեց.

-Մենք կարող ենք վերակենդանացնել նրա լսողությունը:

Ես սկսեցի լսողական սարքեր դնել ականջներիս և այսպես սկսեցի լսել:

 

Եվ այսպես ես սկսեցի վայելել ուրախ և երջանիկ կյանք:

 

Comments: 5
  • #5

    Arsen Babasyan (Wednesday, 09 March 2016 01:31)

    ԼԱՎԱ ՄԱԼԱԴԵՑ ԱՐԱՄ

  • #4

    Warditer khachatryan (Sunday, 03 August 2014 08:42)

    Aprec, Aram jan, do hrashq ec iroq. Wardik, Lusya morqur

  • #3

    Лусине (Wednesday, 26 March 2014 13:29)

    Арам джан, ес инч лав блог ес саркел. Апрес. Супер пупер.

  • #2

    Լիլիկ (Monday, 24 March 2014 03:25)

    ապրես, Արամ ջան, սիրով կարդալու եմ բլոգդ, հաջողություն քեզ

  • #1

    Վիկտորյա (Sunday, 23 March 2014 14:14)

    Արամ կարդացի ու փշաքաղվեցի գրածներիցդ, ինչպես միշտ հրաշալի ես գրում….ապրես

Մայրս

Ես և մայրիկս
Ես և մայրիկս

Մայրս շատ բարի և ուրախ մայրիկ է: Նա շատ քիչ է ջղայնանում վրաս: Նա իմ նկատմամբ շատ հոգատար է: Նա միշտ իմ լավն է ուզում: Ես էլ նրա լավն եմ ուզում: Նա խոսել էր սովորեցնում շատ հաճելի: Նա չէր ստիպում այդ բառը ասա, այն բառը ասա... Նա ինձ խոսել սովորեցնում էր խաղալիքներով: Մի խոսքով իմ մայրիկը աշխարհի ամենալավ մայրիկն է: Նրա անունը Կարինե է:

Comments: 1
  • #1

    Հակոբ (Friday, 18 July 2014 17:10)

    Աշխարհի ամենալավ բլոգն ա:)) Շուտ-շուտ գրառումներ արա, Արամ ջան, շատ եմ սպասում:)

Հայրս

Ես և հայրիկս
Ես և հայրիկս

Հայրիկիս անունը Արտյոմ է: Նա շատ խելացի է: Նա ինձ համար շատ գրքեր է առել, որպեսզի կարդամ: Մայրիկս, հայրիկիս գնած խաղալիքներով ինձ սովորեցրել է խոսել: Քնելուց առաջ ես հայրիկիս խնդրում եմ, որ ինձ խնձոր տա: Հայրիկս չի մերժում և չի էլ ալարում: Նա էլ է ինձ վրա քիչ է ջղայնանում: Մի խոսքով իմ հայրիկը աշխարհի ամենալավ հայրիկն է:

Comments: 2
  • #2

    Էլմիրա Սարգսյան (Friday, 11 April 2014 09:44)

    Ապրես, Արամ ջան, խելոք տղա. <<մյուս>> տատիկը տեսնում է քո վառ ապագան...

  • #1

    Թամարա Մանուկյան (Tuesday, 25 March 2014 02:36)

    Ապրես, Արամ ջան,

    Աշխարհի ամենալավ մամայի և պապայի մոտ ծնվել է աշխարհի ամենալավ
    բալիկը

    Սիրով համբյուրում եմ

Ադա տատիկս

Ադա տատիկս իմ տանն  ապրող տատիկն է: Երբ ես ծնվել էի նա վաթսունինը տարեկան էր: Իսկ հիմա նա յոթանասունութ տարեկան է: Նա ծնվել է հազար ինը հարյուր երեսունհինգ թվականին: Նա ինձ շ՜ատ-շ՜ատ է օգնել, որպեսզի ես կարողանամ լավ խոսել, լավ կարդալ և այլն: Օրինակ երբ, որ ես ասում եմ կարամ, նա ինձ ասում է, որ կարամը ճիշտ չէ, պետք է ասել՝ կարող եմ: Եվ դրանց համար ես Ադա տատիկիս  շա՜տ շնորհակալ եմ:

Ես և տատիկս
Ես և տատիկս
Comments: 0

Էլմիրա տատիկս

Էլմիիրա տատիկս Գորիսում ապրող տատիկս է: Նրա մազերը կարճեն (Ադա տատիկիս մազերն էլ):  Էլմիրա տատիկն էլ է օգնել ինձ, որպեսզի խոսել սովորեմ: Նա հաճախ է գալիս Գորիսից Երևան: Նա շատ աշխատասեր է, որովհետև, հենց մեր տուն է մտնում՝ վերջ, սկսում է ճաշ եփել կամ տուն մաքրել: Նա իր Գորիսի այգին շա՜տ-շա՜տ է խնամում, որպեսզ ամեն տարի այգին լավ բերք տա:

 

Մյուս տատիկս
Մյուս տատիկս
Comments: 0

Այստեղ դուք կտեսնեք տեսանյութեր, նկարներ, կկարդաք մոլորակիս մասին, իմ մասին, ստեղծագործություններիս մասին, ձեր սեփական հոդվածը  և այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ...  

Ժամացույց

Այցելուների քանակ

Քարտեզ

Եղանակը Երևանում

Բլոգս սարքել եմ հետևյալ կայքի շնորհիվ

Թարգմանել Բլոգը