Մի շատ տպավորիչ օր Արաբկիր բժշկական կենտրոնում /սկզբից սկսած՝ երկրորդ նյութ/
ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ /սկզբից սկսած՝ առաջին նյութ/
Խնձորապուր /սկզբից սկսած՝ առաջին նյութ/
Երբ դեռ չէի ծնվել
Իմ ընտանիքն ինձ մեծ ուրախությամբ և սիրով էր սպասում: Ես դա տեսնում էի մի փոքրիկ պատուհանից: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ես ձուկ եմ, քանի որ մայրիկիս փորի մեջ այդքան ջուր կար, իսկ ես չէի խեղդվում: Դե ո՞վ չգիտի, որ ջրի մեջ միայն ձկները չեն խեղդվում: Ես ինձ շատ լավ էի զգում և անհամբեր սպասում էի աշխարհ գնալուս: Սպասում էի, բայց ոչ՝ պարապ նստած: Ես աշխատում էի մայրիկիս հետ, պատկերացնու՞մ եք...: Շողակաթ հեռուստաընկերությամբ եթեր էինք հեռարձակում "Մենք մեծանում ենք" հաղորդաշարը:
Ուրախ լուր
2005 թվականի ապրիլի 11-ին ես ուրախ հաղորդագրություն ստացա, ընդմիշտ հրաժեշտ տվեցի 9 ամսվա տնակիս և շտապեցի Երկիր մոլորակ: Տեղ հասա կեսօրից հետո, ժամը 15.45: Ինձ դիմավորելու էին եկել մի քանի սպիտակազգեստ մարդիկ: Իմ նոր կյանքի հենց առաջին վայրկյաններին նրանք ինձ հանձնեցին այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդուն՝ մայրիկիս: Ես շատ տխրեցի, որ նրա համար գոնե մի ծաղիկ չէի բերել: Դե որտեղի՞ց վերցնեի: Բայց միանգամից հասկացա, որ մայրիկիս և ընտանիքիս նվերը հենց ես եմ լինելու: Մենք երջանիկ էինք:
Տխուր լուր
Ես ինը ամսականում կորցրեցի լսողությունս: Մայրիկս շատ սուգ թափեց: Վերջը ինձ տարան Արաբկիր հիվանդանոց լսողության բժիշկի մոտ: Բժիշկը մեզ հանգստացրեց.
-Մենք կարող ենք վերակենդանացնել նրա լսողությունը:
Ես սկսեցի լսողական սարքեր դնել ականջներիս և այսպես սկսեցի լսել:
Եվ այսպես ես սկսեցի վայելել ուրախ և երջանիկ կյանք:
Մայրս շատ բարի և ուրախ մայրիկ է: Նա շատ քիչ է ջղայնանում վրաս: Նա իմ նկատմամբ շատ հոգատար է: Նա միշտ իմ լավն է ուզում: Ես էլ նրա լավն եմ ուզում: Նա խոսել էր սովորեցնում շատ հաճելի: Նա չէր ստիպում այդ բառը ասա, այն բառը ասա... Նա ինձ խոսել սովորեցնում էր խաղալիքներով: Մի խոսքով իմ մայրիկը աշխարհի ամենալավ մայրիկն է: Նրա անունը Կարինե է:
Աշխարհի ամենալավ բլոգն ա:)) Շուտ-շուտ գրառումներ արա, Արամ ջան, շատ եմ սպասում:)
Հայրիկիս անունը Արտյոմ է: Նա շատ խելացի է: Նա ինձ համար շատ գրքեր է առել, որպեսզի կարդամ: Մայրիկս, հայրիկիս գնած խաղալիքներով ինձ սովորեցրել է խոսել: Քնելուց առաջ ես հայրիկիս խնդրում եմ, որ ինձ խնձոր տա: Հայրիկս չի մերժում և չի էլ ալարում: Նա էլ է ինձ վրա քիչ է ջղայնանում: Մի խոսքով իմ հայրիկը աշխարհի ամենալավ հայրիկն է:
Ապրես, Արամ ջան, խելոք տղա. <<մյուս>> տատիկը տեսնում է քո վառ ապագան...
Ապրես, Արամ ջան,
Աշխարհի ամենալավ մամայի և պապայի մոտ ծնվել է աշխարհի ամենալավ
բալիկը
Սիրով համբյուրում եմ
Ադա տատիկս իմ տանն ապրող տատիկն է: Երբ ես ծնվել էի նա վաթսունինը տարեկան էր: Իսկ հիմա նա յոթանասունութ տարեկան է: Նա ծնվել է հազար ինը հարյուր երեսունհինգ թվականին: Նա ինձ շ՜ատ-շ՜ատ է օգնել, որպեսզի ես կարողանամ լավ խոսել, լավ կարդալ և այլն: Օրինակ երբ, որ ես ասում եմ կարամ, նա ինձ ասում է, որ կարամը ճիշտ չէ, պետք է ասել՝ կարող եմ: Եվ դրանց համար ես Ադա տատիկիս շա՜տ շնորհակալ եմ:
Էլմիիրա տատիկս Գորիսում ապրող տատիկս է: Նրա մազերը կարճեն (Ադա տատիկիս մազերն էլ): Էլմիրա տատիկն էլ է օգնել ինձ, որպեսզի խոսել սովորեմ: Նա հաճախ է գալիս Գորիսից Երևան: Նա շատ աշխատասեր է, որովհետև, հենց մեր տուն է մտնում՝ վերջ, սկսում է ճաշ եփել կամ տուն մաքրել: Նա իր Գորիսի այգին շա՜տ-շա՜տ է խնամում, որպեսզ ամեն տարի այգին լավ բերք տա:
Arsen Babasyan (Wednesday, 09 March 2016 01:31)
ԼԱՎԱ ՄԱԼԱԴԵՑ ԱՐԱՄ
Warditer khachatryan (Sunday, 03 August 2014 08:42)
Aprec, Aram jan, do hrashq ec iroq. Wardik, Lusya morqur
Лусине (Wednesday, 26 March 2014 13:29)
Арам джан, ес инч лав блог ес саркел. Апрес. Супер пупер.
Լիլիկ (Monday, 24 March 2014 03:25)
ապրես, Արամ ջան, սիրով կարդալու եմ բլոգդ, հաջողություն քեզ
Վիկտորյա (Sunday, 23 March 2014 14:14)
Արամ կարդացի ու փշաքաղվեցի գրածներիցդ, ինչպես միշտ հրաշալի ես գրում….ապրես