Ահա գաղտնիքը բացվեց թե ինչու է իմ բլոգի անունը Մաժետըր, բանն այն է, որ իմ մոլորակի անունը Մաժետըր է: Մաժետըրը իմ սեփական մոլորակն է: Երկիր մոլորակում արդեն մարդիկ կան, որ ուզում են գնալ Մաժետըր: Նրանք են՝ մայրս, հայրս, տատիկներս, եղբայրս, քույրիկներս, մայրիկիս ընկերուհին, մորքուրս, մորքուրիս ամուսինը, քեռիս, պապիկս, քեռակինս: Իսկ եթե դուք էլ էք ուզում լինել Մաժետըրում, մի նեղվեք, այս փոքրիկ վիպակը որ կարդաք` ձեզ կպատկերացնեք Մաժետըրում: Պատրա՞ստ եք: Դե գնացինք:

Comments: 1
  • #1

    Arsen Babasyan (Friday, 18 December 2015 01:29)

    Lavnery

Դեպի Էվերեստ

-Մաժետըր հասնելու համար հարկավոր է գնանք Էվերեստ, թռնենք մեջը: Էվերեստի մեջ կտեսնենք մի խողովակ, կմտնենք խողովակը և կսողանք մինչև վերջ: Երբ դուրս գանք խողովակից, կտեսնենք մի տախտակ, որի վրա գրված կլինի Մաժետըր: Հասկացա՞ք...-հարցրեցի ես Մաժետըր գնալ ցանկացողներին: 

-Հասկացանք-պատասխանեցին նրանք:

Եվ մենք ուղեվորվեցինք դեպի Էվերեստ:

Comments: 0

Օդանավում

Որտեղ, որ կայինք, ամայի էր, և պետություն էլ չէր: Բայց փոխարենը այնտեղ կար մի փոքրիկ օդանավակայան: Մենք որոշեցինք գնալ այնտեղ և այնտեղից թռչել Ստանգալիա: Շատ չանցած արդեն Ստանգալիա գնացող օդանավի մեջ էինք: Ես  արդեն տոմսն առել էի, որի վրա գրված "Սմոտ": Մայրիկս հարցրեց.

-Ի՞նչ է նշանակում Սմոտ:

-Սմոտ նշանակում է տոմս:

Շուտով եկավ օդանավի աշխատողը և պահանջեց.

-Սմոտը:

Հայրկս հարցրեց.

-Ի՞նչ է նշանակում սմոտ:

-Տոմս:

-Դե տոմսը տուր աշխատողին:

-Տվել եմ:

Հետո մի քիչ հետո բոլոր Մաժետըր գնալ ցանկացողները հարցրեցին.

-Իսկ ո՞նց կարելի է արագ Մաժետըրերեն սովորել:

-Շատ պարզ, հայերեն բառերը թարս եք արտասանում: Ածանցներնել եք թարս արտասանում, բայց ածանցները դնում եք բառի վերջում:

-Հասկացանք:

Հետո մորքուրս ասաց.

-Կարծես մենք սովորեցինք Մաժետըրերեն խոսալ:

-Կարծես-պատասխանեցն մյուսները: 

Երբ որ ձանձրացանք օդանավում նստելուց, ես առաջարկեցի.

-Եկեք մի քանի մուլտ նայենք, որպեսզի մեր ձանձրույթը վերջանա:

-Իսկ որտեղի՞ց նայենք:

-Շատ պարձ: Ես ինձ հետ բերել եմ փոքրիկ համակարգիչ և մուլտերի դսկերը: Դսկերը կդնենք համակարգչի մեջ և կնայենք:

-Համաձայն ենք-ոգեվորված պատասխանեցին նրանք:

Եվ մենք մուլտերը նայեցինք այնքան, մինչև որ օդանավը վայրեջք կատարեց Ստանգալիաում: Մենք օդանավի մեջ նաև նայեցինք այս մուլտը: Այս մուլտը ես  եմ նկարել:

 

 

Ուրախ տիեզերագնաց
Այս մուլտը ես եմ նկարել, մ սեփական ձեռքերով:
animation.gif
Graphic Interchange format 2.9 MB
Comments: 0

Ստանգալիայում

Ստանգալիան գտնվում է Մաժդեն մայրցամաքում: Ստանգալիայի մայրաքաղաքն է Գլորեսինո: Այն ունի կես միլիոն կմ տարածություն: Դե Մաժետըրում երկրեները շա՜տ-շա՜տ մեծ են, դրա համար էլ մայրաքաղաքները նույնիսկ Հայաստանից էլ մեծ են: Ստանգալիայի ամենասիրուն վայրերը գտնվում են Ստանգ մարզում, երևի Ղրիմի չափ: Այնտեղ կա մի լիճ, որի անունն է Ստանգյան լիճ: Ստանգցիները ազատ օրերին լողանում են լճի մեջ: Ստանգյան լճում կա ավելի քան հիսուն տեսակի ձկներ, որոնցից միայն մեկն է, որ Երկրում էլ կա ևս, այդ ձուկը իշխանն է: Ձկներից քսաներեք տեսակը թունավոր են, իսկ մյուսները ոչ: Ստանգալիան Մաժդենում համարվում է երկրորդ մեծությամբ երկիրը:

Մենք որոշեցինք գնալ Ստանգ մարզ, հայտնի Լևունս Ստենոնայ գրողի թանգարանը: Ես  գնացի և տոմսեր առա ու տվեցի հայրիկիս: Հենց ներս մտանք, տոմսերը վերցնողն ասաց.

-Սմոտը քևտ:

Հայրիկս մի քիչ մտածեց և ապա տոմսերը տվեց տոմսեր վերցնողին:

Առաջին հերթին տեսանք Ստենոնայի սենյակը: Եվ հանկարծ նրա գրիչներից մեկը Լիլիթը (քույրիկս) գցեց գետնին և գրիչը կոտրվեց և ահա լսեցինք տոմսեր վերցնողի քայլերը: Արագ արագ կոտրվածքները հավաքեցինք տեղը ուրիշ գրիչ դրեցինք և այդ պահին ներս մտավ տոմսեր վերցնողը և հարցրեց թե ինչ եղավ: Ես պատասխանեցի.

-Պատահական սայթաքեցի, ուրիշ ոչինչ:

Եվ այսպես մենք ազատվեցնք: Հետո մենք մտանք էլի լիքը սենյակներ և դուրս եկանք թանգարանից: Մի ժամ հետո մենք գնում էինք Գլորեսինոյի օդանավակայան, որ հաջորդ օրը մենք պետք է ուղեվորվեինք դեպի Բեդրուգ:

Comments: 0

Բեդրուգում

-Բեդրուգը Մաժդեն երկրի երրերդ մեծությամբ երկիրն է: Նա Մաժդենում հայտնի է իր հսկա լեռներով: Օրինակ՝ Լիոննի լեռը, որը հասնում է ավելի քան հազար հինգ հարյուր կմ բարձրության: Առաջին անգամ Լիոննի լեռը բարձրացել է Արոել Մարկիլնայը: Բեդրուգում կա նաև Հեսդրոննա լեռը, որը Լիոննից ընդամեն հարյուր կմ-ով է ցածր, Հեսդրոննա լեռը առաջին անգամ բարձրացել է Աբիել Մարկիլնայը՝ Արոելի եղբայրը: Նրանք որոշել էին բարձրանալ այդ լեռները որպեսզի դառնան ճանաչված: Նրանք դեռևս կենդանի են: Առաջինը լեռներից վերադարձել էր Արոելը: Մի քանի օր հետո վերադարձավ նաև Աբիելը: Դուք կասեք.

-Բայց, Հեսդրոննա լեռը ավելի ցածր է, ո՞նց կարող է Աբիելը ուշ գա:

Բանն այն է, որ այդ ժամանակ Հեսդրոննա լեռի վրա պատերազմական վիճակներ են եղել: Ստանգալիան փորձում էր Հեսդրոննա լեռը իրեն վերցնել, բայց Բեդրուգը կարողացավ պատշպանել իր հպարտություններից մեկը:

Բեդրուգի մայրաքաղաքն է՝ Բելստոն: Բելստոնը  Գլորեսինոյից մեծ է ընդամենը մեկ կմ-ով: Բելստոնը Մաժդենով հայտնի էր իր բա՜րձր շենքերով: Բելստոնում կային նույնիսկ քառասուն հարկանի շենքեր: Եվ քանի որ Հեսդրոննա լեռը մոտիկ է եղել Բելստոնին Ստանգալիայց ուղարկված ռումբերը, նաև հասել են Բելստոն, և քանդել բոլոր բարձր շենքերը: Բելստոնը որոշել է Բելստոնում կառուցել քսանհինգ հարկանի շենքեր, որ չհասնեն ռումբերի բարձությանը և անընդհատ քանդվեն և ժողովուրդը ամեն անգամ նորից կառուցի: Չնայած քսանհինգ հարկանոց շենքն էլ է բարձր,-պատմեցի Մաժետըր գնալ ցանկացողներին:

Comments: 0

Յոյոտեմ

Յոյոտեմը Բեդրուգից մեծ է ընդամենը տասներեք կմ-ով:

Յոյոտեմը Մաժետըրում միակն է, որ ունեցել է քսանմեկ մայրաքաղաք:

Ահա մայրաքաղաքները՝

Զիվետո

Աստեռու

Բեքհուն

Միլսեան

Քազեցամ

Ցոտեռ

Բիլօն

Բիլան

Մալիօն

Դեռտի

Վեստոնդիուկ

Բելտովեռինչ

Ասդին

Սատատի Դեյոնյան Յոյոտեմ

Կաբի 

Կաբոն

Կաբիե

Կաբ

Ռեստումիլ

Կաբել

Ներկայումս՝ Յոյո-ասացի ես Մաժետըր գնալ ցանկացողներին:

Յոյոտեմի ամենաերկար անունով մայրաքաղաքը-Սատատի Դեյոնյան Յոյոտեմն է-ասացի:

Մայրաքղաքներից ամենասիրունը-Զիվետոն է:

Ամենամեծը-Կաբելը:

Փոքրը-Կաբ

Ճանաչվաճը-Ռեստումիլ

Հետաքրքիրը-Յոյո

Բնականը-Զիվետո,-ասացի

 

 

 

Մաժետըրում

Ահա տեսեք Մաժետըրի մասին առաջին ֆիլմը

Comments: 1
  • #1

    Arsen Babasyan (Friday, 18 December 2015 01:30)

    Lavner

Այստեղ դուք կտեսնեք տեսանյութեր, նկարներ, կկարդաք մոլորակիս մասին, իմ մասին, ստեղծագործություններիս մասին, ձեր սեփական հոդվածը  և այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ...  

Ժամացույց

Այցելուների քանակ

Քարտեզ

Եղանակը Երևանում

Բլոգս սարքել եմ հետևյալ կայքի շնորհիվ

Թարգմանել Բլոգը