Comments: 0

Մի շատ տպավորիչ օր Արաբկիր բժշկական կենտրոնում

Արաբկիր բժշկական կենտրոնը, որտեղ ես, մյուս լսողական խնդիր ունեցող երեխաները, իրենց մայրիկները, իմ մայրիկը և այլոք ունեցանք շատ տպավորիչ օր՝ գտնվում է Կոմիտասի պողոտային համարյա կից փողոցում: Իսկ ի՞նչ նպատակով էինք մենք հայտնվել այնտեղ: Բանն այն է, որ այնտեղ հանդես կար: Բայց ոչ բոլոր այն հանդեսների նման խառնված, այլ՝ կազմակերպած, համակարգված մի հանդես էր այդ հանդեսը: Եկել էին արտասահմանցիներ, ինչքան գիտեմ՝ շվեյցարացիներ և անգլացիներ: Հանդեսից /ավելի ճիշտ՝ միջոցառումից/ առաջ իմ նկարները, որոնք մասնակցել էին տարբեր ցուցահանդեսների՝ կախեցին Հավատ կենտրոնում՝ որտեղ էլ հանդեսն էր: Հավատ կենտրոնը գտնվում է՝ Արաբկիր բժշկական կենտրոնի կողքին. այնտեղ լսողական խնդիր ունեցող փոքր երեխաները, սովորում են խոսալ. ես ինքս այնտեղ եմ սովորել խոսալ՝ իմ բժիշկների, ուսուցչի՝ Սաիդա Ռուբենովնայի, ընտանիքիս շնորհիվ /ՇԱՏ-ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ/: Ես չկարողացա հանդեսի հիմնական հատվածը տեսնել. երեխաների պարերը և արտասանությունները, բայց չտխրեցի, այդպիսի դեպքերում միշտ իմ կողքին է լինում Ժամանակին կանգնեցնողը, մի փորձեք հասկանալ թե ում նկատի ունե՞՞՞՞՞՞՞՞՞՞մ, կարծում եմ ձեզանից հաստատ մեկը կլինի, որ հասկացած կլինի. դա իհարկե........ ԱԱԱՊՊՊԱԱԱՐՐՐԱԱԱՏՏՏՆՆՆ ԷԷԷԷԷԷԷ, ավելի ճիշտ՝ լուսանկարչաապարատն է: Նա ինձ և իմ ընտանիքին համարյա ամբողջ միջոցառումը ցույց կտան: Ես հանդեսի ժամանակ ելույթ ունեցա. ես իմ ելույթին ներկայացա, պատմեցի իմ մասին և կարդացի մի հոդված, որը կարող եք կարդալ իմ բլոգի <Հեղինակը ես եմ> բաժնում: Ելույթիս և հանդեսից հետո մեծ երեխաները՝ /նկատի ունեմ նրանք, ովքեր արդեն չեն գալիս այս կենտրնը, եկել են ու հիմա սովորում են կամ աշխատում, ճիշտ եմ ասում ԱՇԽԱՏՈՒՄ են, բա՜՜՜՜՞՞՞՞՞ մեր կենտրոնը այնքան է աշխատել, որ իր մոտ սովորածները բարեհաջող ավարտել են դպրոցներ և համալսարաններ/ ծնողների, դասղեկների, տնօրենների, հյուրերի և այլոց հետ պետք է գային Արաբկիր, մի տեսակ ժողովի, ինչպես կասեյի ես, բայց երեխաների միայն ես գնացի: Այնտեղ Տամարա Ալեքսանդրովնան՝ իմ գլխավոր բժիշկը, և մի քանի արտասահմանցի-հյուրեր ստացան պատվոգիր և մրցանակներ: Ես ել լուսանկարներ արեցի:


ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԴԵՌ ԵՐԲԵՔ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԷՐ ԵՂԵԼ, ԱՆՉԱՓ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՄ.....  

ՇԱ՜՜Տ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ...


Comments: 0

Իմ երկրորդ ներկայացումը

Երկու օր Ծաղկաձորում

Ես մի օր մայրիկիս հետ գնացի Ծաղկաձոր թարմանալու: Մենք գնացինք երկու հարկանի ավտոբուսով բա՜՜՜՜, կյանքումս առաջին անգամ: Այնտեղ մենք տեղավորվեցինք Ռոսսիա հյուրանոցում, մայրիկս՝ պարզվեց, որ ինչ որ պատվաստումների մասին գործ ուներ, ու երբ ազատ էր լինում իրար հետ էինք լինում և զրուցում էինք: Մեկ մեկ գալիս էր մի տիկին որի ձեռքին կար վեց ամսական մի աղջիկ անունը Անուկա, ահա նկարները.

Հետո մենք գնացել էինք նաև բոլորիս հայտնի Կեչառիս վանք, ահա նկարները.

Դրանից հետո էլ հենա ուզում էինք գնալ ճոպանուղի, բայց գնալուց հասկացանք որ մինչև հասնենք արդեն ճոպանուղին փակ կլինի: Չնայծ մենք վերադարձանք տեսած լինելով երկու լացող ծառ և մի անուշի՜կ ծիտիկ, ահա նկարները, ճիշտն ասած մի լացող ծառը չենք լուսանկարել...

Հետո մենք գնացել ենք Օրբելի եղբայրների թանգարան, ես թանգարանում գրեցի տպավորությունները: Ահա նկարները.

Հետո մենք շարունակեցինք մեր ճանպարհը, որ մեկ էլ հանդիպեցինք այն մարդկանց արձաններին որոնք սովետական միության ժամանկվա կատակերգության ամենալավ դերասաններն էին. ահա նկարները.

Իսկ հետո մենք ճանապարհին հանդիպեցինք մի մարդու անվան փողոց, այդ մարդու անունն էր.

Վեցիկ ճարտարապետ
Վեցիկ ճարտարապետ

Հետո մենք գնացինք մի եղևնու ճյուղերից մայրիկիս նկարելու, ահա նկարները.

Իսկ հետո մենք մորքուրիս ծննդյան օրվա առթիվ ծաղիկներ հավաքեցինք: Ամենաշատը մանուշակներ:

Իսկ ամենավերջում մենք հանգստյան տուն-Ծաղկաձորից գոհ և ուրախ վերադարձանք բոլորիս հայտնի ՀՀ մայրաքաղաք Երևան, որտեղ էլ մենք ենք բնակվում:

Comments: 0

Գրեթե Հակոբ Հակոբյանի նկար

Մի օր ես հեռախոսովս լուսանկարեցի մի լուսնկար, որը երբ մայրիկս տեսավ, ասաց.

-Սա ոնց որ Հակոբ Հակոբյանի նկարներից է, բայց զարմանքով է տեղեկություն ստացել ինձնից, որ այդ լուսանկարը Արամ Պետրոսյանի լուսանկարն է, իմանալով` տեղնուտեղը դնում է իր իրեն սոսնձված ֆեյսբուքյան պատին:

Ահա այդ լուսանկարը.

 

ՀակոբաԱրամ ծառայության լուսանկար
ՀակոբաԱրամ ծառայության լուսանկար
Հակոբ ծառայության նկար
Հակոբ ծառայության նկար
Comments: 0

Հաղթանակի օր

Մայիսի իննին տոնվում է հաղթանակի օրը: Իսկ ինչու՞ հաղթանակի օր: Հիմա կասեմ.

Հազար ինը հարյուր քառասուն մեկ թվին գերմանացիները, իտալացիները, ճապոնացիները, ռումինիացիները և մի շարք այլ երկրներ հարձակվեցին Սովետական միության վրա: Եվ սկսվեց մեծ պատերազմ: Ինչպես գիտեք Հայաստանը այն ժամանակ գտնվել է Սովետական միության մեջ: Եվ հինգ հարյուր հազար հայ գնացել է կռվելու: Այդ ժամանակ տատիկս հինգ տարեկան էր, նա ինձ պատմում էր, որ թուրքերը պատրաստ կանգնել էին Հայաստանի սահմանին, որ երբ գերմանացիները հաղթեին Սովետական միությանը, նրանք հարձակվեին Հայաստանի վրա, և հայ ազգը ոչնչացնեին: Լավ թուրքերին թողնենք թող այստեղ սպասեն, ես ձեզ պատմեմ երկու հայ կրկնակի հերոսների՝ Նելսոն Ստեփանյանի և Հավհաննես Բաղրամյանի մասին:

Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913-թվին և զոհվել 1944 թվին, ապրել է ընդամենը երեսուն մեկ տարի:

Նա շատ լավ օդաչու էր, ու երբ օդ էր բարձրանում Գերմանիայում տագնապ էր բարձրանում, բա՜՜՜՜: 1942 թվին նա արդեն հերոս էր, և եկել էր Հայաստան, ու այստեղ նա տեսավ տատիկիս, փոքր ժամանակ, և տատիկս էլ Նելսոն Ստեփանյանին հերոս ժամանակ: Իսկ 1944 թվին զոհվեց, քանի որ օդանավը  վառվել էր:

Իսկ Հովհաննես Բաղրամյանը զորավար էր: Նա ծնվել էր 1897 թվին, մահացել 1982 թվին: Նա շատ լավ զորավար էր եղել:

Մոռացա պատմել հերոս Հովհաննես իսակովի մասին, նրան չգիտեմ ինչ էր եղել, որ միոտանի էր: Նա ծնվել էր 1894 թվին մահացել 1967 թվին: Ստալինը որոշել էր հայազգի Սովետական միության նավատորմի ծովակալ լինի: Մեկը ասել էր.

-Բայց չէ՞ որ նա մ ոտ ունի:

-Բայց չէ՞ որ նա խելք ունի-պատասխանել էր Ստալինը:

Ասեմ որ հայերից երկու հարյուր ութսուն հազար հայ զոհվել է պաատերազմին: Իսկ 1945 թվին մայիսի ութին Գերմանիան ստորագրեց, որ ինքը պարտված է: Իսկ մայիսի իննին դա տարածվեց, և այդ օրն էլ համարեցին հաղթանակի օր:

Բայց ուրիշ հաղթանակ էլ կա, որը եղավ մայիսի իննին դա Շուշիի ազատագրումն է:

Comments: 0

Իմ թատրոնը

Արդեն Սեպտեմբերից սկսած ես գնում էի ներառական թատերական խմբակ: Ես դեռ վաղուցվանից սիրում էի թատրոնը, և երազում էի դառնալ հայտնի դերասան: Մենք վեց ամիս պարապեցինք, և վերջապես, հունիսի տասնվեցին մենք տիկնիկային թատրոնում ներկայացրեցինք մեր ներկայացումը: Մայրիկս ինձ ասել էր, որ դահլիճում լիքը մարդ կա ու չհուզվես: Բարեբախտաբար երբ ես բեմ դուրս եկա այդ ժամանակ դահլիճն այնքան մութ էր որ ես ոչ մի մարդ չտեսա և չհուզվեցի: Երբ մենք ներկայացումը ավարտեցինք, այդ ժամանակ ես շատ ուրախ էի:

 

Ես կուլիսներում
Ես կուլիսներում

Ներկայացման անունը-Ես ու դու

 Ուսուցչուհուս անունը - ընկեր Մարինե

Մոռացա ասել, որ հաջորդ անգամ նույն ներկայացումը ցույց ենք տվել հունիսի քսանչորսին Ալավերդիի Մշակույթի պալատում, որը ճիշտն ասած հեչ նման չէր պալատի:

Comments: 0

Արամ Պետրոսյանի լուսանկարների անհատական ցուցահանդես

Մի օր իմ դպրոցում կայացավ իմ լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Շատ լավ էր: Ձեզ կարող եմ ներկայացնել իմ լուսանկարները:

Այստեղ դուք կտեսնեք տեսանյութեր, նկարներ, կկարդաք մոլորակիս մասին, իմ մասին, ստեղծագործություններիս մասին, ձեր սեփական հոդվածը  և այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ...  

Ժամացույց

Այցելուների քանակ

Քարտեզ

Եղանակը Երևանում

Բլոգս սարքել եմ հետևյալ կայքի շնորհիվ

Թարգմանել Բլոգը