Մենք ՀԱՅ ԵՆՔ

Մենք հայ ենք, որովհետև ունենք հայերենն ու հայ առաքելական եկեղեցին, Պետրոսյան ենք, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Յան, Քիմ Քարդաշյան, նույնիսկ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ազգակից ունենք՝ Ջեյմս Բաղյան:

հայ ենք, որովհետև Քանյե Ուեսթը հայի փեսա է, Ալլա Պուգաչովան՝ հայի հարս, Սթիվ Ջոբսի մայրիկը հայի աղջիկ, Չերչիլի ու Էյնշտեյնի լուսանկարիչը՝ հայի տղա:

հայ ենք, որովհետև նույն այդ Չերչիլը միայն հայկական կոնյակ էր խմում, հայկական են լավաշն ու ծիրանը, էլ  չասեմ խորովածը, քյաբաբը, տոլման ու թթի օղին:

հայ ենք, որովհետև ստեղծել ենք խաչքար, ձեռագիր մատյաններ, Տաթև ու Նորավանք, և ամենաերկար ճոպանուղին աշխարհում:

հայ ենք, որովհետև օրենքները միայն ընդունելու համար ենք գրում, ծխում ենք տրանսպորտում, աղբը թափում վերելակի մեջ, կամ լավագույն դեպքում աղբամանի կողքին, Ռուսաստանում մեծ բիզնես ունենք բայց Հայաստանում տաքսի ենք քշում:

հայ ենք, որովհետև թշնամու դեմ միասին ենք, բայց միմյանց հետ թշնամաբար:

հայ ենք, որովհետև բոլորս էլ ուզում ենք նախագահ դառնալ:

հայ ենք, որովհետև ... ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐՆ Է, բայց թուրքերի տարածքում:

հայ ենք, որովհետև Հայաստանն անմահ է, թեկուզ և ոչ ԾՈՎԻՑ-ԾՈՎ...

DIGI-ընտանիք DIGITECH 2015

Հույս ունեմ իմ սիրելի, բարեկամներ, կհավանեք Դիջի-ընտանիքի մասին իմ վիդեոպատմությունը:

Աշուն է եկել

Աշուն է եկել,

Կռունկն է չվել,

Հրաժեշտ է տվել:

 

Կայծակն է փայլում,

Անձրև է մաղում,

Ամեն ինչ թրջում,

Ձմռանն է սպասում,

Աշուն է աշուն:

Comments: 1
  • #1

    Դավիթ (Sunday, 23 March 2014 13:58)

    շատ ապրես :) շատ լավն ա

Խելացի տղան

Լինում է չի լիինում մի թագավոր:Նա ունենում է երեք տղա: Մի օր մի դերվիշ գալիս է թագավորի մոտ: Դերվիշն ասում է.

-Թագավորն ապրած կենա, ես քեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս:

-Ինչի՞ համար-ասում է թագավորը:

-Դու նձ պետք է տաս մի այնպսի կոպեկ, որ երբեք չմաշվի, թե չէ տղաներիդ տանելու եմ:

Թագավորը համաձայնում է: Երբ դերվիշը գնում է՝ մի աղքատ տղա է գալիս թագավորի մոտ և ասում.

-Թագավորն ապարած կենա, ես քեզ կօգնեմ:

-Դե ասա ինչ անեմ, ինչ չանեմ:

-Թագավորն ապրած կենա, ընդամենը պետք է լրիվ մաշված կոպեկ տաս, որովհետև եթե մաշված է, էլ չի մաշվի:

Թագավորը գովում է տղային, նրան յոթ կոտ ոսկի տալիս, ու ճամփա դնում:

 Երբ մի շաբաթն անցնում է, դերվիշը գալս է և ասում.

-Թագավորն ապրած կենա, ժամանակը լրացել է պետք է կոպեկը տաս:

Թագավորը դերվիշին տալիս է մաշված կոպեկը և ասում.

-Առ քեզ այդպիսի կոպեկ, մաշված եմ տալս որովհետև եթե մաշված է, էլ չի մաշվի:

Դերվիշը տեսնում է, վերցնում է ու սուս ու փուս գնում ր գործին:

Այդպես էլ դերվիշը չվերցրեց թագավորի տղաներին:

Comments: 0

Աշնան օրերն են հասե՜լ

Աշնան օրերն են հասե՜լ,

Տերևներն են թափվե՜լ,

Դեղնե՜լ, կարմրե՜լ,

 

Կայծակն է որոտու՜մ,

Ամպն է անձրև թափու՜մ,

Երեխաներն են հիանու՜մ:

 

Բերքն է հավաքվել տանը...,

Ամեն տնից բուրում է թթվի հոտը...:

 

Անձրևը թափվում է ...,

Մարդիկ թրջվում են...,

 

Դեղնած աշու՜ն է...,

Կարմրած աշու՜ն է...,

Դեղնակարմրած աշու՜ն է:

 

Կայծակն է որոտու՜մ...,

Մարդիկ լսու՜մ...,

 

Աշու՜ն է, աշու՜ն,

Հիանալի աշու՜ն:

 

 

Comments: 0

Հաջող ձյուն

Հաջող ձյուն,

Ահա մտնում է գարուն,

Ձյուն կոտորում,

Չնայած դրան,

Գարունն էլ է լավը:

 

Comments: 0

Խեղճ տղան

Խեղճ է Սաբան,

Տղա Սաբան,

Սոված է նա,

Մի ժամ է չի սնվել նա:

Կերածն էլ ի՜նչ էր,

Հարյուր գոճի էր,

Իննսուն բադ էր,

Հազար տորթ էր,

Հիսուն լավաշ էր:

Ու այնքան էր նիհարել,

Որ չէր կարում քայլել:

Comments: 0

Ինչու՞ նապաստակը երկար ականջներ ունի

Մի ժամանակ նապաստակը այդքան  երկար ականջներ չուներ: Լինում է չի լինում մի նապաստակ է լինում: Այդ նապաստակը շատ հետաքրքրասեր նապաստակ է լինում:

Մի օր նա որոշում է գնալ կոկորդիլոս տեսնելու: Եվ գնաց: Հենց կոկորդիլոսը տեսավ նապաստակին, որոշեց ականջներից սկսել ուտել, և հարձակվեց խեղճի վրա, բայց ականջները կարծես ռեզին լինեին: Վերջը հոգնեց և բաց թողեց: Բայց նապաստակի ականջները երկարել էին: Նապաստակը վազեվազ հասավ իր տնակ: Երբ իր ընկեր-նապաստակները տեսան թե ր ընկերոջ հետ ինչ է եղել, որոշեցին իրենց ականջներն էլ երկարացնել: Եվ երկարացրեցին կոկորդիլոսի շնորհիվ: Իսկ  մի քիչ հետո նապաստակները սկսեցին ծնվել ոչ թե կարճ ականջներով, այլ երկար ականջներով: Այ դրա պատճառով էլ, նապաստակներն ունեն երկար ականջներ:

Comments: 0

Հալածված նվերները

Փուչիկն ընկած էր հատակին և լաց էր լինում: Ինքը նվեր էր, բայց նվերատերը նրան շպրտել էր և վրան թքել: Շուտով ընկավ սպիտակ արջուկը: Փուչիկը թե.

-Դու որտեղի՞ց հայտնվեցիր այստեղ:

-Ինձ Իվան Միխաևը շպրտեց այստեղ:

-Ինձ էլ նույն մարդը շպրտեց այստեղ, բա կարելի՞ է նվերը շպրտել:

-Ես էլ եմ նվեր:

Տարիներ են անցնում Իվանը դառնում է հայրիկ: Բայց այնքան աղքա՜տ էր, որ էլ չասած: Նրա երեխան միշտ խաղալիք էր ուզում: Մի օր Իվանը իրեն նվիրած նվերները, որոնք ինքը շպրտում էր բակ: Արագ վազում է այդ հին բակը և մի անկյունում տեսնում է մի փոքրացած փուչիկ և մի մաշված արջուկ: Արագ երկուսին էլ գրկում է և լաց է լինում, արցունքները կաթում են նվերների վրա և փուչիկը դառնում է մեծ և անծակ, իսկ արջուկը չմաշված և մաքուր: Այդ ժամանակ Իվանը ներողություն է խնդրում և որ գան իր տուն, որպեսզի իր բալիկին ուրախացնեն, թե չէ, որ իր բալիկը լացում է, իր սիրտը թառամում է: Նվերները համաձայնում են և երջանիկ կյանք վայելում Իվան տղա Գաբրիելիկի հետ:

Այստեղ դուք կտեսնեք տեսանյութեր, նկարներ, կկարդաք մոլորակիս մասին, իմ մասին, ստեղծագործություններիս մասին, ձեր սեփական հոդվածը  և այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ, այլ...  

Ժամացույց

Այցելուների քանակ

Քարտեզ

Եղանակը Երևանում

Բլոգս սարքել եմ հետևյալ կայքի շնորհիվ

Թարգմանել Բլոգը